«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հոկտեմբերից բժիշկները պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են։
Հարգելի բժիշկներ, այսօր ՀՀ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հոկտեմբերից դուք պետք է ապացուցեք, որ դուք որակյալ բժիշկ եք, որի համար պետք է տաք քննություններ, սակայն հայտնի չէ՝ ով է կազմակերպելու, որտեղ եք հանձնելու այդ քննությունները, հատկապես, գործնական կոմպոնենտը։ Եվ, ամենակարևորը, անհատական լիցենզիա չունեցողները կդադարեն բժշկական գործունեությամբ զբաղվելը։
Եվ ուրեմն` ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ….»։


Բաց մի թողեք
Դեղերի գները կնվազե՞ն
Ֆրանսիայի՝ դեղերի գնագոյացման նոր քաղաքականությունը ԱՄՆ-ի ճնշմանը տրված «պատասխան չէ»
Ռուսական թոքաբորբից մահը բացահայտում է միջազգային առողջապահական կանոնների սահմանները