27/07/2025

Ռուսասեր ընդդիմության քարոզիչները, միանշանակ, սկլերոզ ունեն․ Արամ Սարգսյանը թարմացնում է նրանց հիշողությունը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսասեր ընդդիմության քարոզիչները, միանշանակ, սկլերոզ ունեն և չեն հիշում, որ Լաչինը 2020-ին հանձնել ենք ՌԴ վերահսկողությանը։ Առանց սարկազմի՝ փորձեմ թարմացնել նրանց հիշողությունը և ներկայացնել, թե ինչ ունեցանք դրա արդյունքում։

ՌԴ վերահսկող զինվորականը սկսեց գռդոն անել. օրինակ՝ 180 դրամ արժողությամբ Սնիկերսը Արցախում դարձավ 3000 դրամ։ Բենզինը և դիզելային վառելիքը սկսեցին տրամադրվել կտրոններով։ Գազի խողովակաշարը պարբերաբար պայթեցվում էր, էլեկտրաէներգիան՝ պարբերաբար անջատվում։ Վերջում էլ ՌԴ զինվորականները մեծ ոգևորությամբ սկսեցին թալանել բռնի տեղահանված արցախահայերի տները։

Հ.Գ.Ռուսասեր քույրեր և եղբայրներ ջան, այսօրվա առաջարկը ապաշրջափակում է՝ կապուղու ստեղծում, որը, հնարավոր է, շահագործի հայ-ամերիկյան կոնսորցիումը։ Իսկ միջանցքը՝ դա Լաչինն էր…