Շարունակելով ուսումնասիրել վիճակագրական տվյալներ, հանգել է հետաքրքիր եզրակացության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2025թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
2025թ. հունիսին 2024 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.9% և 4.1%-ով: 2025 թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1.0%-ով ցածր է 2024թ. հունիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ)»։
Բաց մի թողեք
Որքա՞ն է կազմում գնաճը զբոսաշրջության ոլորտում եւ հիմնականում որ ծառայություններն են թանկացել
Հիմա ինչի՞ են ցնցումների մեջ ընկել Գյումրու ավագանու ՔՊ ներկայացուցիչները․ Մխիթարյան
Ողբերգական դեպք․ Երեխա է ջրահեղձ եղել Ազատի ջրամբարում․ Լուսանկար