Երեկ երեկոյան Սիսիան քաղաքում պարեկների կողմից հերթական «գետնին տապալելու» դեպքն է արձանագրվել։
Ականտեսներից մեկը մեզ պատմեց, որ երեկ ուշ գիշերին մի քանի տղաներով բարձրաձայն վիճաբանել են, պարեկները մոտեցել են տղամարդկանցից մեկին, ձեռքերը ոլորելով, գետնին փռելով տարել բաժին, ընդ որում` տղամարդուն քաշքշելու հետեւանքով կոշիկը ոտքից դուրս է եկել, նրան ոտաբոբիկ տեղափոխել են բաժին։
Հետաքրքիր է նաեւ այն, որ վիճաբանողներից միայն մեկին են տապալելով տարել բաժին։
Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ քաղաքացին հասարակական կարգ է խախտել, բարձր հնչեցրել է հայհոյանքներ, եղել է ոչ սթափ վիճակում։
Բաց մի թողեք
Ձերբակալվել են «Դերժավայի Արկադի»-ի տղան և ևս 9 հոգի. մանրամասներ
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել․ Լուսանկար
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց