Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ալիևը ճնշում է Փաշինյանին, իսկ Փաշինյանը՝ հայ կանանց․ Տեսանյութ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան