ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս համացանցը ողողած աղմկհարույց դեպքին և համեմատականներ տանելով հայկական իրականության հետ:
««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։
Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։
Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանաճ Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։
Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։
Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։
Վեհարանը վեհի’»,- գրել է նա:
Բաց մի թողեք
Մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան. վարչապետը նոր մեջբերում է արել
Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյան․ Տեսանյութ
ՀՀ տարածքը հատելիս մեր համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա. Բաղդասարյանը՝ Ալիևին