Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։
Համապատասխան շնորհավորանքն ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներն ենք հղում Բելգիային՝ Ազգային օրվա կապակցությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ իր բարեկամական հարաբերությունները և անհամբեր սպասում է մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։
Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ փոխշահավետ համագործակցության շրջանակը հարստացնելով ռազմավարական նոր ուղղություններով։
Բարձր եմ գնահատում միջազգային հարթակներում մեր երկրների փոխգործակցությունը և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Բելգիայի ցուցաբերած շարունակական աջակցությունը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բելգիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։







Բաց մի թողեք
Համաներում կլինի – չի լինի՝ ինչ կլինի
Միրզոյանը ներկայացրել է «ԵՄ-ի հետ գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան»
Կովկասում խաղաղության գինը և ՀՀ վարչապետի հակազդեցությունը ներսի ու դրսի ճնշումներին. NationalInterest