19/08/2025

Գեղարքունիքում 26-ամյա տղան, չունենալով վարորդական վկայական, մեքենայով կողաշրջվել է. կա 6 տուժած․ Լուսանկար

Հուլիսի 20-ի ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Արթուր Թ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։