Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Վարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ. Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։
Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։
Այստեղից հետևություն. արժի մի քանի րոպե ժամանակ կորցնել ու ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ»՝ փորձելով չլռել, չհամակերպվել «խաղի ընթացքի» հետ և խնդիրը հասցնել «ճիշտ մարդկանց»։
Ուստի առաջրկում եմ հենց հիմիկվանից X հարթակում (նախկին թվիթեր) կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց, օրինակ՝ փոխնախագահ Վենսին և Իլոն Մասկին։ Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել։
Նաև առաջարկում եմ օգտագործել #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։
Եթե շատ լինեն գրառումները, 1% շանս կա, որ արդյունք կտան։ Առնվազն տեղեկատվական-քարոզչական իմաստով: Իսկ 1>0-ից. ինչու՞ չփորձել»։

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով