23/07/2025

Նա, ով  Աստծուց չի վախենում, ձեռք է բերում դիվային հատկություն. Տեր Մաղաքիա. Լուսանկար

Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը  արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե’ք և  խելքի եկե՛ք,  հետո ուշ է լինելու։

Իսկ վարչապետի այսօրվա գրառումը,  թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։

Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։

«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)

Ի միջի այլոց,  Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի  Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։

Նա, ով  Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։

Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին։

Տեր Մաղաքիա Օհանյան

Նա, ով Աստծուց չի վախենում, ձեռք է բերում դիվային հատկություն