Հուլիսի լույս 21-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 15 ուկրաինական անօդաչու, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Նոր Մոսկվայի Կիևյան բնակավայրի տարածքում։ «Արտակարգ ծառայությունները աշխատում են։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախնական տեղեկություններով՝ լուրջ վնասներ կամ տուժածներ չկան»,- հայտարարել է Սոբյանինը։
Baza Telegram-ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է Կիևյան բնակավայրի բազմահարկ շենքի տանիքում բռնկված հրդեհը։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ