23/07/2025

Նախ՝ դու տուր․ Րաֆֆի Հովհաննիսյան

Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:

Նոր հետո, որպես  քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում  ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:

Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած  իրավասության եւ բռնամիջոցների:

Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության  իրական սաղմոսը եւ երկրպագությունը:

Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:

Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան