Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գրառումը․
«Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով:
Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն
Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:
Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:
Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն:
Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր:
Դատարանը դատի՜»։
Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ Լավատեսական ահազանգ
Փաշինյանը կարող է ինձ հաղթել, եկեղեցուն չի կարող. Բագրատ Սրբազան
Էս մարդու համար զոհեցիք Արցախը, հիմա էլ նրա քաջարի շարասյունն եք դառնում, որ մտնեք Էջմիածին. Բլեյան