Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի կարիերան սկիզբ է առել դերասանական ոլորտից, ապա անցում է կատարել քաղաքականություն։
Այժմ՝ որպես ԱԺ պատգամավոր, Հակոբյանը ներկայացրել է 2024 թվականի իր անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա, ինչպես շատ ՔՊ-ականներ, նոր բնակարան է գնել՝ 44 մլն 120 հազար դրամ արժեքով։
Հրաչյա Հակոբյանը գրեթե յուրաքանչյուր տարի նոր անշարժ գույք է ձեռք բերում։ Օրինակ՝ 2020 թվականին նա գնել է մեկ հողամաս և մեկ բնակարան, 2021-ին՝ կրկին բնակարան՝ Ձորաղբյուրում, իսկ 2023-ին՝ VOLVO մակնիշի ավտոմեքենա (2021 թվականի արտադրության)։
Բացի սրանք, Հակոբյանն ունի նաև այլ անշարժ գույք՝ երկու հողամաս՝ ձեռք բերված 2005 թվականին, և երկու բնակարան՝ ձեռք բերված 2012-ին։ Բնակարաններից մեկը ձեռք է բերվել գնմամբ, մյուսը՝ ժառանգությամբ։
Հաշվետու տարում այս ութ անշարժ գույքները պահպանվել են։
Նշենք նաև, որ նա հաշվետու տարում անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրել է 3 մլն դրամ։
Հրաչյա Հակոբյանը 2017 թվականին ձեռք է բերել արժեթղթեր, որոնց արժեքը տարվա սկզբին և վերջում կազմել է 1000 դրամ, ինչը որոշակի կասկածի առիթ է տալիս։
Հակոբյանի կողմից տարվա ընթացքում տրամադրված փոխառության գումարը կազմել է 44 մլն 120 հազար դրամ, որը պահպանվել է նաև հաշվետու տարվա վերջում։
ՔՊ պատգամավորի բանկային հաշվիներից մեկի մնացորդը տարվա սկզբում կազմել է 11,600 դոլար, սակայն տարվա վերջում զրոյացվել է։ Մյուս հաշվի մնացորդը 3 մլն 251 հազար դրամից նվազել է՝ հասնելով 2 մլն 100 հազար դրամի։ Իսկ եվրոյով հաշվի մնացորդը 2000-ից դարձել է 2001։
Որպես կանխիկ դրամ Հակոբյանը հայտարարագրել է 2 մլն 500 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 3 մլն։
Նախկին դերասան Հրաչյա Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 527 հազար դրամ, որից 9 մլն 960 հազար դրամն աշխատանքի վարձատրության գումար է։ Հարկ է նշել, որ, օրինակ, 2021 թվականի համեմատ, Հակոբյանի եկամուտը գրեթե կրկնակի աճել է։
Նշենք նաև, որ Հակոբյանը 2017 թվականից հանդիսանում է «Բ26» կազմակերպության 100% բաժնետեր։
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարը կազմել է 39 մլն 700 հազար դրամ։
Բաց մի թողեք
Ուշադրություն՝ վարորդներին, նոր փոփոխություններ Երևանում
Հայաստանի հետ խաղաղության հասնելու իրական հնարավորություններ կան. Բայրամով
Christian Solidarity International կոչ է անում Հայաստանին դադարեցնել հարձակումները եկեղեցու եմ