Թեև մամուլում շատ էին հրապարակումները, որ հենց այսօր՝ հուլիսի 22-ին է Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաք հայտարարելու, ապա այնտեղից էլ շարժվելու է դեպի մայր տաճար, բայց, ըստ էության՝ Փաշինյանի մոտ ժամկետներ են փոխվել։
Մեր տեղեկություններով՝ այս պահին հավաքի մասնակիցների թիվ ապահովելու խնդիր ունի 2018-ին մի քանի տասնյակ հազարանոց հրապարակներ լցնող Փաշինյանը․ մարդիկ, պատճառաբանելով, թե ամառային արձակուրդի շրջանում են, երկրում չեն լինելու, հրաժարվում են գնալ և մասնակցել հակաեկեղեցական այս հավաքին։
Ինչևէ, եթե ոչ այսօր, ապա վաղը կամ դրան հաջորդող օրերին այդ գրոհը սպասվում է, չնայած, ըստ մեր աղբյուրների, ոչ Փաշինյանի արձակուրդի օրերին։ Հիշեցնենք, որ նա վաղն էլ ներառյալ գտնվելու է արձակուրդում։
Իսկ ահա հինգշաբթի օրը, արձակուրդից վերադառնալուն պես, մամուլի հրապարակումների համաձայն, Հայաստանի Կառավարության ղեկավարը մեկնելու է գործուղման, որից վերադառնալու է ուրբաթ օրը։ Մասնավորապես, Փաշինյանը գործուղման է գնալու Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։
Այսինքն՝ այս շաբաթվա աշխատանքային օրերին եկեղեցու վրա գրոհ չի լինի։ Լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանն իր «ազատագրական» մարտերը կվարի կիրակի օրը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ժամանակ, այսկերպ էլ ավելի լուրջ սիմվոլիզմ դնելով իր կողմից իրականացվող քայլերի մեջ։
Բաց մի թողեք
ԱՄՆ ամրանում է Հարավային Կովկասում, որտեղից Ռուսաստանը դուրս կմղվի
Չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը. Սատար Արցախին Միություն
«Իսկական թուրք տղամարդ» Մասուդ Փեզեշքիանին