Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեեւ նրանց հարաբերությունները հետագայում խզվել են:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ պատմեցին, որ սեւ կատու է անցել նաեւ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ։
Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին եւ այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:
Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, եւ նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ։
Բաց մի թողեք
Վահան Քերոբյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել հանգստից․ Կարևոր չէ, թե որտեղ ես, կարևոր է՝ ում հետ ես
Սրանով ինքը ժողովրդի զգոնությունն է ուզում ջարդել․ Տեր Ահարոն քահանա
Մոսկվան այլևս ի վիճակի չէ կարգավորել խնդիրները Հարավային Կովկասում