Ինչ ողբալի վիճակում ենք հայտնվել, որ հույսներս մնացել են միջազգային դատարանները, միջազգային հանրությունը, Իրանը, Ռուսաստանը, Ամերիկան, Եւրոպան․․․ որ մի բան հասկացնեն իրենց ժողովրդին, եկեղեցուն, ներդրողներին պատերազմ հայտարարած ՀՀ իշխանություններին։
Առավոտից մեծ ցնծություն է տիրում համացանցում՝ մարդիկ ոգեւորված տարածում են Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը, որը պարտադիր է կատարման ՀՀ իշխանությունների համար եւ որով դադարեցվում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու վայրենի քաղաքական որոշումը։
Մարդիկ աչքալուսանք են միմյանց տալիս՝ «Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում»: Իրականում, իհարկե, սա կարելի է հաղթանակ կոչել միայն բարոյական առումով, իսկ իրավական առումով Ստոկհոլմի դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ այն էլ շատ հապճեպ, որ Ռոմանոսին ՀԷՑ գործուղած եւ միջազգային իրավունքի նորմերը տրորած Նիկոլ Փաշինյանին կանգնեցնի։ Ստիպի որեւէ քայլ չձեռնարկել, քանի որ կա վտանգ, որ անօրինական քայլեր են արվում ՀՀ կառավարության կողմից, ընդ որում՝ դադարեցրել է նաեւ Ազգային Ժողովում ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների կիրառումը, չնայած թվում է՝ ֆորմալ առումով դրանք օրինական են ընդունվել՝ ԱԺ մեծամասնության կողմից։ Արբիտրաժը հստակ սահմանել է, որ ՀՀ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա ««ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Մասնավորապես Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝
1. բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
2. փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
3. հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
4. որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
Մենք առավոտից սպասում էինք, որ բռնապետության ճանապարհը բռնած Նիկոլ Փաշինյանը մի ստատուս էլ սրա մասին կգրի, ասենք՝ Արբիտրաժային դատարանի նախագահին կասի՝ «գնա քեռակնոջդ դոմփի, մեզ հետ գործ չունես», կամ՝ «Առաջարկում եմ հավաքվել Ստոկհոլմի առեւտրային պալատի դիմացի հրապարակում եւ ստիպել, որ Պալատի նախագահն ազատի կառույցն իրենի», բայց պարզվում է, որ դեռ այդքան դուխ չունի եւ ստիպված են կռուտիտով ու մանիպուլյացիայով այս ամոթալի վիճակից դուրս գալ՝ մոտավորապես հայտարարելով, որ մենք ուրիշ բան ենք նախատեսել, ձեր նշած մտադրությունը չենք ունեցել։
Իսկ ինչ վերաբերում է Ռոմանոսի արշավանքին՝ դեպի ՀԷՑ եւ առաջին իսկ օրը տված ցինիկ հարցազրույցին, ապա գրել են, որ «ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի․
· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:
Իսկ առհասարակ․ «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:
Լղոզած ու իրենց շատ նման դեմագոգիկ տեքստ, որից չի հասկացվում, թե ինչ են անելու, բայց որ առաջին ապտակը ստացան ու ստիպված են լինելու հետեւություններ անել, դա հաստատ է։
Բաց մի թողեք
Ալիևի ասածն ու տեղից արձագանքները՝ դառնանք «մեր ոչխարներին»
Հայաստանի նկատմամբ Ալիևի վերաբերմունքը պարզ է, իսկ ի՞նչ է նա առաջարկում Վրաստանին
«Շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար». Թրամփը կիսվել է Ալիևի ելույթի՝ իրեն ուղղված հատվածով