Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական կայունությունը ծառայում է ընդհանուր շահերի պաշտպանությանը:
Նման հայտարարություն արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակո Բոչորաշվիլին՝ ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլին, հաղորդում է վրացական apsny.ge-ն:
Բոչորաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմամբ և այդ ուղղությամբ «հետևողական քայլեր է ձեռնարկում»: Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին «միշտ ընդգծել և ցանկանում է ևս մեկ անգամ նշել, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ և մշտապես այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մակա Բոչորաշվիլին կարևորել է, որ Վրաստանին հաջողվել է «եռակողմ հանդիպում կազմակերպել, և դա մեծ ուրախություն էր»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարն, ըստ երևույթին, նկատի ունի ամիսներ առաջ վրաց-հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը, որն, անշուշտ, ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի:
Ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարը կարևորագույն հայտարարություն է արել: Նա ընդգծել է, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, և նման նախաձեռնությունները կարևոր ավանդ են մուծում Բաքվի և Թբիլիսիի և «այլ գործընկերների հետ համագործակցության խորացմանը»: Նա հույս է հայտնել, որ ապագայում ավելի հաճախ հանդիպման և համագործակցության զարգացման հնարավորություն կստեղծվի:
Ավելի վաղ տպավորություն էինք փոխանցել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի այցը «հետախուզական բնույթ» ունի, Իլհամ Ալիևը փորձում է հասկականալ, թե Վրաստանի իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում Սյունիքում հաղորդուղիների բացման այն առաջարկին, որ քննարկում է միջազգային մամուլը:
Դատելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության այն ընդգծումից, որ պաշտոնական Թբիլիսին Բաքվի հետ համագործակցությունը պայմանավորում է «այլ գործընկերների մասնակցությամբ», կարելի է զգուշորեն ենթադրել, որ «Վրացական երազանքի» համար Ալիևի «կովկասյան էսպերանտոն», մեղմ ասած՝ «այնքան էլ ընկալելի չէ»:
Ըստ էության, Վրաստանի համար, ինչպես ակնհայտ է դառնում արտաքին գործերի նախարար Բոչորիշվիլիի ընդգծումներից, Ադրբեջանի հետ համագործակցությունը նախընտրելի է «այլ գործընկերների» ներգրավման հեռանկարում:
Մեծ գայթակղություն կլիներ, իհարկե, ասվածից ենթադրել, թե Վրաստանի արտաքին գործերի նախարարը նկատի է ունեցել հարավ-կովկասյան տնտեսա-կումունիկացիոն ինտեգրացիայի գերակայությունը, բայց հասկացվում է, որ Թբլիսին այնքան էլ տրամադրված չէ Ադրբեջանի հետ երկկողմ պայմանավորվածությունների:
Ի՞նչ հնարավորություն է դա Հայաստանի համար՝ արդեն քաղաքական որոշման խնդիր է:
Բաց մի թողեք
Հայաստան – Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը, իսկ ԵՄ-ն ․․․
Ոչ ոք չէր հաշվելու՝ իմպիչմենտի «հատուկ գործողությանը» 50 մա՞րդ է մասնակցել, թե՞՝ 50 հազար
«Միջանցքը» Հայաստանի համար խիստ զգայացունց թեմա է, հետեւաբար, ժողովրդի ցասումը չբորբոքելու համար …