«Նախընտրական փուլերում իշխանությունները հաճախ են հարցումներ պատվիրում հասկանալու համար, թե ինչպիսի վարկանիշ եւ սատարողների բանակ ունեն։ Նման մի հարցման հետեւում էլ կանգնած են այսօրվա իշխանությունները, սակայն բացի նախընտրական եւ քաղաքական հարցերից՝ խաղաքացիներին «հարցախեղդ» են արել նաեւ Եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի վերաբերյալ։
Ասել է թե՝ փորձել են պարզել, թե «Վեհարանը՝ Վեհին» խոսույթի շուրջ, որքան սատարողներ ունեն։
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները, ինչպես արդեն մեկ անգամ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, մեղմ ասած, հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին։
Հերիք չէ այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը էականորեն նվազել է նախորդ տարվա հետ համեմատ, հիմա էլ եկեղեցուն սատարողներն են ավելացել։
Համաձայն այս հարցման՝ 1,505 քաղաքացու հարց է ուղղվել՝ «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից»։
Հարցվածների 34%-ը «լիովին գոհ» է, 24%-ը «ավելի շուտ գոհ» է. այսինքն՝ 58%-ը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունի դրական կարծիք եւ գոհ է վերջինիս աշխատանքից։
Հարցվածների 11%-ը «ավելի շուտ դժգոհ» է, 24%-ը «ընդհանրապես գոհ չէ», իսկ 6%-ը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:
Եթե իշխանությունը հավատա եւ վստահի իր իսկ կողմից պատվիրված հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ»։
Բաց մի թողեք
Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան
ԵՊՀ դեկանին ինչ է ասել ԿԳՄՍ նախարարը