23/07/2025

Փաշինյանի պլաններից անտեղյակ են

ՔՊ-ում անտեղյակ են Եկեղեցու դեմ Փաշինյանի պլաններից՝ երբ եւ ինչպես են «Կտրիճ Ներսիսյանին հեռացնելու Վեհարանից»:

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը գրառումից բացի այլ բան չի ասել, փակագծեր չի բացել: Միայն շատ «նեղ կռուգում» են տեղեկացված, այն էլ՝ ոչ ամբողջին:

Նա վստահ է, որ այնպես է ստրկացրել իր կուսակիցներին ու պաշտոնյաներին, որ եթե դժոխք էլ առաջնորդի, իր հետեւից կգնան, ուստի ի՞նչ կարիք կա ինչ-որ բան նախապես քննարկել, որ հակընդդեմ ճամբարում հակաքայլեր մտածեն:

ՔՊ-ում ոմանք համոզված են, որ Փաշինյանը հոգեբանական գրոհի է դիմել իր վերջին գրառումով՝ հույսով, որ Վեհափառը տեղի կտա շանտաժին ու ինքնակամ կհեռանա:

Հոգեւոր դասն ավելի քան վստահ է, որ կաթողիկոսն ինքնակամ չի հեռանալու։

Փաշինյանի գրառումից հետո քաղաքական ուժերն իրենց աջակցությունն են առաջարկել Վեհափառին, սակայն մեզ ասացին, որ նա հորդորել է չսրել իրավիճակը, նախապես ոչ մի բան չծրագրել, այլ պատրաստ լինել, բայց սպասել Փաշինյանի քայլերին։

Ոմանք կարծում են, որ նա դեռ հույս ունի «լեզու գտնել» Փաշինյանի հետ եւ անգամ դրա համար միջնորդներ է մեջ գցում: