ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնային հաղորդագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․
«Վարչապետ կոչված Փաշինյան երևույթը պատրաստակամություն է հայտնել հավաքել ժողովրդին ու շարժվել Վեհարանի ուղղությամբ։
Իմ վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ գիտեք, բացասական է, բայց ամեն ինչ ունի չափ ու սահման։ Նիկոլ Փաշինյան անունով հոգեկան հիվանդը, չի մնացել մի բագավառ, որ չի ավիրել, հիմա էլ որոշել է խայտառակել Եկեղեցին։ Դիմում եմ իմ հետևորդներին, ԴՕԿ կուսակցության անդամներին, համակիրներին՝ զերծ մնացեք էդ հոգեկան հիվանդի առաջարկություններից ու գործողություններից, ոչ մի պարագայում չգնալ էդ դավաճանի հետևից Վեհարանի ուղղությամբ։ Էդ Վեհարանում է նստել Վազգեն Առաջինը․․․վախեցեք երկնային գրասենյակի անեծքից»,- ասաց Ղուկասյանը՝ շարունակելով․ «Ա՛յ հոգեկան հիվանդ, խնդիր ունես Գարեգինի հետ, դռները փակեք, իրար միս կերեք, բայց անմեղ ժողովրդին քո հանցագործությանը մասնակից մի դարձրու»։
Բաց մի թողեք
Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն. Տեր-Պետրոսյանի կոչը Փաշինյանին
Ովքեր են գրոհելու Մայր աթոռը․ Դանիելյան
Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունից հետո թՔՊ-ական որոշ խամաճիկներ կրկին խավարի հանդեպ իրենց սերն են ի ցույց դրել. Ուլոյան