Այսօր մամուլում տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր՝ իմ ՀԷՑ կատարած գործնական այցից։
Վաղուց արդեն բոլորիս հայտնի է, որ որոշ լրատվամիջոցներ սնվում են շանտաժային և մանիպուլյացիոն սխեմաների հաշվին, բայց ամեն ինչ իր չափն ունի։
Ապրում ենք մի այնպիսի երկրում, որտեղ բոլորը բոլորի գործունեության մասին տեղյակ են։ Վստահ եղեք՝ ես էլ եմ տեղյակ ձեր կեղտոտ խաղերից՝ ումից որքան եք շորթում, ինչ լուրեր եք տարածում և ինչպես եք 0.5 մլն դրամով բերում «բանակցային» դաշտ ու դադարում չարախոսել։
Դադարեք ձեր կեղտոտ խաղերն ինձ հետ խաղալ, սուտ, հիմար ու մտացածին լեգենդներ հորինել։
Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, ինչպես միշտ, սա որոշ «լրատվամիջոցների», «ուղեղների» հորինած լեգենդն է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ։
Գրիգոր Տեր-Ղազարյան

Բաց մի թողեք
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը