Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա կուտակված։
Ըստ վերջին տվյալների՝ անցակետը հատելու համար 3612 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1350-ը հայկական է։
Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով:
Բացի այդ՝ ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ է այցելել Վրաստան՝ Ջասթին Թիմբերլեյքի համերգին մասնակցելու նպատակով:
Սոցցանցերում գրում են, որ սահմանը հատելու համար երբեմն ստիպված են լինում 4-8 ժամ հերթ կանգնել։
Բաց մի թողեք
Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը
Տավուշում նոր տարածքներ են հանձնվելու, տավուշցիները անհանգստացած են
Լոռու մարզը ցնցված է, «Էվոկա բանկ»-ից 80 մլն ռուբլին ավազակության փորձով հափշտակելու դեպքը բացահայտվել է․ Լուսանկար