Կառավարության հուլիսի 24-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող լիցենզավորման կարգի փոփոխությունների մասին նախագիծը։
Օրենսդրական նոր փոփոխությունների նպատակն է բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և ապահովել համապատասխանություն ժամանակակից պահանջներին։
«Մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարում քոլեջների լիցենզավորման գործընթացում։ Առաջին էական փոփոխությունն այն է, որ այսուհետև տարբերակում ենք լիցենզավորման ձևերը։ Մինչ այժմ գործած մոտեցումն այն էր, որ նույն լիցենզիան ընդգրկում էր թե՛ գործունեության թույլտվությունը և թե՛ կոնկրետ որակավորման ծրագրի իրականացումը։ Այժմ արդեն լիցենզավորման կարգով սահմանվում են երկու տարբեր տեսակներ. մեկը վերաբերում է կրթական գործունեության թույլտվությանը, մյուսը՝ կոնկրետ որակավորման շնորհման կրթական ծրագրին»,- ասել է նախարարը և հավելել, որ երկրորդ տիպի լիցենզիան կտրուկ բովանդակային պահանջներ կներառի․ կքննարկվի, օրինակ, արդյոք կան՞ համապատասխան դասախոսական կազմ և անհրաժեշտ պայման՝ տվյալ որակավորմամբ կրթական ծրագիրը իրականացնելու համար։
Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդմանը։ Լիցենզավորման նոր կարգով առանձին կարգավորումներ են սահմանվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի համար։
«Նախատեսվում է նաև ճկունություն հիմնական աշխատակազմի համամասնությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդ շեմը սահմանվում է 30 տոկոս, ինչը թույլ կտա քոլեջներին ներգրավել ոլորտում արդեն աշխատող պրակտիկ մասնագետների՝ փոխանցելու իրենց փորձը և հմտությունները։ Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ գործատուի մոտ աշխատող մասնագետը կկարողանա միաժամանակ ներգրավվել ուսուցման պրակտիկ բաղադրիչում»,-մանրամասնել է նախարարը։
Փոփոխություններով հստակեցվում են նաև այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովված լինեն լիցենզավորման համար՝ ուսումնաարտադրական և լսարանային տարածքներից մինչև լաբորատոր բազաների համապատասխանություն։
Նախարարը հավելել է, որ լիցենզավորման նոր ձևակերպումներն առաջիկայում կհամապատասխանեցվեն կրթության միջազգային դասակարգմանը։
Բաց մի թողեք
Վերին Արտաշատի մշակույթի տունն է, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային հերթական համերգն անցկացրեց․ ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Բուհերի համար կարող են նշել մինչև 6 մասնագիտություն, իսկ քոլեջների ու ուսումնարանների համար ․․․
Հունաստանը հետաքրքրված է Հայաստանի բուհերի հետ համագործակցությամբ. Լուսանկար