Աշխարհի բոլոր պոպուլիստներն ու սրիկաները խոսում են ժողովրդի մասին եւ ժողովրդի անունից, սեր են բացատրում ժողովրդին, փորձում են քծնել ու սիրաշահել նրա կոլեկտիվ ինքնասիրությունը, ուստի բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը հաճախ ժողովրդի անունն է տալիս, սեր բացատրում նրան, իրեն ժողովրդի ծառա անվանում եւ խոստանում` «եթե ժողովուրդը պահանջի, ես կհեռանամ»:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ո՞վ է այդ առեղծվածային ժողովուրդը, որի մեջ չեն մտնում զոհվածների ծնողները, արցախցիները, ընդդիմադիր հայացքներ ունեցողները, ազատամարտիկները, մտավորականների մեծ մասը, լրագրողները, ՀԷՑ-ի աշխատողները, սոցիալապես անապահովները, Գիտությունների ակադեմիայի աշխատակիցները, ԵՊՀ դասախոսները, քաղբանտարկյալներն ու նրանց մերձավորները, կաթողիկոսն ու հոգեւորականները, փաստաբաններն ու նրանց պաշտպանյալները եւ շատ ուրիշներ, որոնք դեմ են այս իշխանություններին եւ ամեն օր խոսում են նրանց հեռանալու մասին:
Այդ ի՞նչ անհայտ սուբստանց է ժողովուրդ կոչվածը, որի մասին այդքան հաճախ խոսում է երկրիս վարչապետը եւ որին պատրաստ է անվերապահորեն ծառայել, որի կյանքը փորձում է բարեկեցիկ դարձնել, որի ընտրյալն է ինքը ու նաեւ՝ կամքը կատարողը:
Որի համար է կայացնում իր բոլոր որոշումները` սկսած ՀԷՑ-ի պետականացումից, վերջացրած եկամուտների համընդհանուր հայտարարագրումն ու տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Մարդը կարող էր մերկապարանոց հայտարարությունների փոխարեն գոնե կարդալ, թե ինչ ասույթներ են մեզ հասել մեծ մտածողներից:
Օրինակ. «Ժողովրդին կաշառել անկարելի է, բայց երբեմն հաջողվում է խաբել»:
Կամ` «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»:
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ