27/07/2025

Կալանավորել են Ռոմանոս Պետրոսյանի սանիկին, ինքը՝ ՀԷՑ-ում է կադրային ջարդ անում

Երեկ գիշերը կաշառքի գործով ձերբակալել, ապա կալանավորել են Ռոմանոս Պետրոսյանի սանիկին` Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանին: Նրան մեղադրում են կաշառքի միջնորդության համար:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում (ՀԵՑ) սկսվել են կտրուկ կադրային փոփոխություններ։  Ընկերության նորանշանակ տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը, որը պաշտոնը ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սկսել է ազատել մի շարք ղեկավարների։

Այսօր պաշտոնից ազատվել է նաև Գյումրու Ղարս  մասնաճյուղի ղեկավարը՝ Գագիկ Ֆարզադյանը, որը այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան տասը տարի և համարվել է համակարգում փորձառու ու կայուն կադրերից մեկը։

Չնայած նրան, որ ՀԵՑ-ի նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական գործընթացներում ձեռք է բերել հաղթանակներ և վերականգնել իր իրավական դիրքերը,  նոր ղեկավարությունը շարունակում է կտրուկ և ինքնուրույն կադրային քաղաքականություն իրականացնել։

Ընկերության ներսում այս քայլերը գնահատվում են որպես «կադրային ջարդ», մինչդեռ պաշտոնական հաղորդագրություններում դրանք ներկայացվում են որպես «նոր ռազմավարության ու պատասխանատվության մեխանիզմների ներդրում»։