Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությանն ու կայանմանը:
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքում:
Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և տեղափոխվել են պահպանվող առանձին տարածք:
Բաց մի թողեք
Բագրատ և Միքայել Սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի ՔԿՀ-ում
Գրիգոր Տեր- Ղազարյանը հեռացրել է ՀԷՑ-ը գնելու հերքման տեքստը
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է