«Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո թեական պատկեր էր ստեղծվել, թե ամեն բան կխաղաղվի, սակայն իրավիճակն ավելի լարվեց։
Երեկ ՀէՑ-ի շուրջ եւս մի սկանդալ «պայթեց». ArmLur.am-ը գրեց, որ ըստ տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ՀԷՑ էր կանչել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, եւ նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։
Իրավիճակը դեռ չէր հանդարտվել ՀԷՑ-ում՝ մի շարք նոր նշանակումներ արվեցին, որոնք այդքան էլ պատահական չէին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտման, երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։
Ըստ համադրվող փաստերի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, որը նախկին իշխանությունների կադրերից է եղել։ Նա 2015 թվականի հունվարի 22-ին եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը։
2017-2019 թվականներին եղել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրենը։
ՀԷՑ-ի իրացման նոր տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ստացվում է, որ ՀԷՑ-ը ոչ միայն «խլվել է», այլեւ «ՔՊ-ացվել»»։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար