Աշտարակ քաղաքի ավտոկայանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը դիմել է հավաքված քաղաքացիներին՝ նշելով, որ եթե առաջադրված հարցերը մինչև ուրբաթ չստանան համապատասխան լուծումներ, ապա նա սպասելու է նրանց քաղաքապետարանում հաջորդ ուրբաթ օրը:
Հիշեցնենք, որ բնակիչները հանդես են եկել բողոքի ակցիայով՝ դժգոհելով «Մուլտի տրանսպորտ» ընկերության աշխատանքից։ Ըստ նրանց՝ հասարակական տրանսպորտը հաճախ ուշացումով է երթևեկում, իսկ ուղևորավարձը ավելացել է։
Հարցին, թե ինչ քայլեր են նախատեսվում իրավիճակը կարգավորելու համար, Շահվերդյանը պատասխանել է, որ հարցը կքննարկեն. «Նախկինում ևս նման հարցեր քննարկվել են ու շատ խնդիրներ հաջողությամբ լուծվել են։ Հույս ունեմ՝ այս անգամ էլ կգտնվի լուծում»։

Բաց մի թողեք
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ
Ուր է տեղափոխվում հայ հարձակվող Ռանոսը. որքան են վճարելու. Լուսանկար