Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Զավեշտի թագուհին…
Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։
Բարձրաձայն ծիծաղում եմ…
Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ…
Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”:
Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։
Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի
Հաղթանակն այլընտրանք չունի…
Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից.
«Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18
Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու
(MA in Biomedichal ethics)
Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»
Բաց մի թողեք
Փոխհատուցման հարցը Ադրբեջանը պահում է իբրև զենք․ Բադալյան
Այս տարի Վարդավառը դիմավորում ենք ծանր սրտով. Մելիքյան
Ժեխակույտի հետ եկեղեցին գրավելու կոչեր ա անում՝ էս մասին խորն ա պետք մտածել տղերք … Ամալյան