«Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Ձեր հաղթանակից հետո հատկապես սոցցանցերում նկատվում էր մարդկանց ուրախությունը, միևնույն ժամանակ շատերն էին ցավում, որ Հայաստանը չէիք ներկայացնում։ Եթե շարունակեիք մնալ Հայաստանում, արդյոք այսպիսի հնարավորություն կընձեռվե՞ր։
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Արոնյանն ասել է.
«Այն ստեղծված իրավիճակում, ոչ, քանի որ ես ոնց որ զգում էի իմ դեմ հարգանքի պակասը, և գիտեք, դա ազդում է մարդու վրա, եթե դու ուզում ես, որ քո նկատմամբ այն վերաբերմունքը չկա, որին դու արժանի ես ու որի համար միշտ պայքարել ես, դու արդեն, եթե թույլ տաս քեզ անարգել, դու էլ չես կարող քեզ հարգել։ Դրա համար ոնց որ այդ պահին դա այն քայլն էր, որին ես պետք է գնայի, որ շարունակեի հաջողությունների հասնել շախմատում և կարողանայի օգտակար լինեի Հայաստանին և հայ ազգին»։
Ո՞ր դեպքում կվերադառնաք և կխաղաք Հայաստանի դրոշի ներքո։
Հարցին Արոնյանը հետևյալ պատասխանն է տվել.
«Ես, ճիշտն ասած, չեմ պլանավորում, գիտեք, ես այն մարդկանցից չեմ, որ կարծում եմ, որ պետք է գնաս-գաս, փնտրես կամ ես Հայաստանից չեմ հեռացել, որովհետև ուզեցել եմ ինչ-որ լավ կյանք։ Ես Հայաստանից գնացել եմ, որովհետև ուզեցել եմ շարունակեմ իմ աշխատանքը և օգտակար լինեմ իմ շախմատ խաղալով իմ ազգին և իմ հետ գալը և խաղալը Հայաստանից դա լուրջ չի ընդունվի իմ կողմից։ Դա իմ համար փակ էտապ է, բայց ես միշտ էլ աջակցելու եմ և միշտ էլ աջակցելու եմ մեր շախմատիստներին և իմ կյանքի նպատակներից մի մեկն է տեսնել հայ չեմպիոնների և հայ լավ շախմատային թիմի»։
Բաց մի թողեք
Կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան․ Ազիզյան
Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել. Լուսանկար
Հայաստանում տոնում են Վարդավառը