27/07/2025

Ուկրաինան գրոհում է Մոսկվայի վրա

Հուլիսի 26-ի առավոտյան ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ:

Հրթիռներն ու անօդաչուներն ուղևորվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը․ «Պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը ոչնչացրել է երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին դեպի Մոսկվա», – գրել է Սոբյանինը իր Telegram ալիքում։

Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության մարզերի երկնքում խոցվել է ուկրաինական կողմից արձակված 54 անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը չեզոքացվել է Բրյանսկի մարզում՝ այստեղ ոչնչացվել է 24 սարք։

Ռոստովի մարզում խփվել է 12 անօդաչու թռչող սարք, ևս վեցը՝ Ղրիմում։ Ազովի ծովի օդային հատվածում ոչնչացվել է չորս ԱԹՍ, Սև ծովի երկնքում՝ երեքը։ Օլովի և Տուլայի մարզերում ոչնչացվել է երկուական անօդաչու թռչող սարք, ևս մեկը՝ Բելգորոդի մարզում։