27/07/2025

Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրե՞ն

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ֆարզադյանը շուրջ 15 տարի է` այդ պաշտոնին էր։

Գյումրիում ՀԵՑ֊ը վեց ցանց ունի, և մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում  բոլոր ցանցերում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում հնարավոր է նշանակվի Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար  Սարիկ Մինասյանը, որի հետ, ի դեպ, կապ հաստատվել չհաջողվեց։ Մեր տեղեկություններով, իշխանությունը Մինասյանին տևական ժամանակ է խոստումներով է պահում, թե անգործ ու անպաշտոն չի մնա։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրու Սոցիալական ծառայության ղեկավարն էր, նրան ընտրությունների նախօրեին նշանակեցի Գյումրիի համայնքապետի ԺՊ, որ ընտրություններում նրա դեմքով հաղթեն:

Սակայն ՔՊ-ն Գյումրիում պարտվեց և Սարիկը դարձավ ավագանու խմբակցության ղեկավար, որը հիմնական աշխատանք չունի: Հիմա փաստորեն ՀԷՑ-ը խլելուց հետո հնարավոր է դարձել նրան աշխատանքով ապահովել` մասնաճյուղի տնօրենին ապօրինաբար ազատելով աշխատանքից: