Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։
Օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով։ Թե որն է այս համալրման նպատակը, Գյումրիում միայն վարկածներ են շրջանառվում։
Մեկն այն է, որ ՌԴ իշխանությունների հանդարտ պահվածքը՝ Հայաստանը ձեռքից բաց թողնելու հարցով, թվացյալ է, իրականում «ստրախովկա» են անում՝ տարբեր զարգացումներին ընդառաջ։
Ընդ որում, մեզ ասացին, որ գրեթե բացառվում է, որ այդ մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չլինեն։
Պարզապես ՀՀ տիեզերական ինքնիշխանություն ունեցող իշխանությունը համարձակություն չունի խոսելու այդ մասին։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար