Բալըքեսիր քաղաքում զինված հարձակման ժամանակ սպանվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մեհմեթ Անիլը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Հավրան շրջանում։ Մեհմեթ Անիլը ծանր վիրավորվել է և շտապ տեղափոխվել Էդրեմիթի պետական հիվանդանոց։ Չնայած բժիշկների ջանքերին՝ քաղաքական գործիչը մահացել է վիրահատության ժամանակ։
Հարձակումից հետո Հավրան շրջանում խստացվել են անվտանգության միջոցառումները։
Շրջանի ոստիկանությունը և Բալըքեսիր նահանգային վարչակազմը սկսել են համապարփակ հետաքննություն՝ կասկածյալներին ձերբակալելու համար։
Հարձակման պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Հետաքննությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել
Ռուսաստանը ամրապնդում է միջուկային և արկտիկական ակտիվները Ֆինլանդիայի սահմանի մոտ, զգուշացնում է պաշտպանության նախարարը