Բալըքեսիր քաղաքում զինված հարձակման ժամանակ սպանվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մեհմեթ Անիլը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Հավրան շրջանում։ Մեհմեթ Անիլը ծանր վիրավորվել է և շտապ տեղափոխվել Էդրեմիթի պետական հիվանդանոց։ Չնայած բժիշկների ջանքերին՝ քաղաքական գործիչը մահացել է վիրահատության ժամանակ։
Հարձակումից հետո Հավրան շրջանում խստացվել են անվտանգության միջոցառումները։
Շրջանի ոստիկանությունը և Բալըքեսիր նահանգային վարչակազմը սկսել են համապարփակ հետաքննություն՝ կասկածյալներին ձերբակալելու համար։
Հարձակման պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Հետաքննությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին
Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է Wildberries-ի յոթ աշխատակից. Լուսանկար