27/07/2025

Պայքարը մաքուր ազգային-ազատագրական է․ Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի գրառումը․

Աշխարհում ամենաճանաչված հայերից.

1. Հենրիխ Մխիթարյան – Հայաստանի լավագույն դեսպանի ձեռքից վերցրեցին դիվանագիտական անձնագիրը, լկտի ոհմակով վատաբանեցին ՀՖՖ-ի երկարամյա աշխատակից մորը՝ Մարինային, ու ստիպեցին թողնել ազգային հավաքականը: Հենրիխն իր հաջողությամբ ապտակեց էժաններին:

2. Լևոն Արոնյան – վերջին տասնամյակների ուժեղագույն հայ շախմատիստը, ում ստիպեցին թողնել մեր հավաքականն ու տեղափոխվել ԱՄՆ՝ համարելով, որ Լևոնի աստղն արդեն խամրել է: Լևոնը  տուզիկներին ապացուցեց հակառակը:

3. Սամվել Կարապետյան – բացառապես դրսերում հարստացած մեծ բարերար, ում այսօր ազատազրկել են՝ ձեռքից խլելով ՀԷՑ-ն ու սևացնելով մյուս բիզնեսները: Կասկած չունեմ՝ թզուկները կապտակվեն «մեր ձևով»:

4. Ռուբեն Վարդանյան – համաշխարհային ճանաչում ունեցող մեցենատ ու ֆիլանտրոպ, Հայաստանում կատարած մի շարք էֆեկտիվ նախաձեռնությունների հեղինակը: Ուղարկել են Բաքվի բանտ՝ կես քայլ անգամ չձեռնարկելով նրա ազատության համար: Վստահ եմ՝ հուր հավիտյան Ռուբենի ստվերում են մնալու գաճաճները:

Նիկոլը դավաճան չէ. նա Հայաստանի թշնամին է: Հայաստանը նվաճված է: Նիկոլի իշխանության դեմ պայքարը մաքուր ազգային-ազատագրական է: