Սամվել Ֆարմանյանի գրառումը․
Աշխարհում ամենաճանաչված հայերից.
1. Հենրիխ Մխիթարյան – Հայաստանի լավագույն դեսպանի ձեռքից վերցրեցին դիվանագիտական անձնագիրը, լկտի ոհմակով վատաբանեցին ՀՖՖ-ի երկարամյա աշխատակից մորը՝ Մարինային, ու ստիպեցին թողնել ազգային հավաքականը: Հենրիխն իր հաջողությամբ ապտակեց էժաններին:
2. Լևոն Արոնյան – վերջին տասնամյակների ուժեղագույն հայ շախմատիստը, ում ստիպեցին թողնել մեր հավաքականն ու տեղափոխվել ԱՄՆ՝ համարելով, որ Լևոնի աստղն արդեն խամրել է: Լևոնը տուզիկներին ապացուցեց հակառակը:
3. Սամվել Կարապետյան – բացառապես դրսերում հարստացած մեծ բարերար, ում այսօր ազատազրկել են՝ ձեռքից խլելով ՀԷՑ-ն ու սևացնելով մյուս բիզնեսները: Կասկած չունեմ՝ թզուկները կապտակվեն «մեր ձևով»:
4. Ռուբեն Վարդանյան – համաշխարհային ճանաչում ունեցող մեցենատ ու ֆիլանտրոպ, Հայաստանում կատարած մի շարք էֆեկտիվ նախաձեռնությունների հեղինակը: Ուղարկել են Բաքվի բանտ՝ կես քայլ անգամ չձեռնարկելով նրա ազատության համար: Վստահ եմ՝ հուր հավիտյան Ռուբենի ստվերում են մնալու գաճաճները:
Նիկոլը դավաճան չէ. նա Հայաստանի թշնամին է: Հայաստանը նվաճված է: Նիկոլի իշխանության դեմ պայքարը մաքուր ազգային-ազատագրական է:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան