27/07/2025

Թե բա` փչացած տոն, իսկ ձեր ձեռը կա՞ բան, որ չփչացավ. Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գյումրու ավագանու ՔՊ անդամ, գյուղերում, որ ձեր հրապարակն ու ավտոյով ջուրը չկա, էլի երեխաների տոնը փչացա՞ծ է:

Ասենք, գոնե գիտակցո՞ւմ եք, որ դա ավտոյով ջրի տոն չէ ու դա էն եկեղեցիական տոնն է, որը դուք անարգում եք առանց ընդմիջման:

Թե բա` փչացած տոն, իսկ ձեր ձեռը կա՞ բան, որ չփչացավ»: