Դերասանուհի Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է վրացի Մարիամ Շարմանաշվիլիի հետ, ով իրենից 20 տարով փոքր է:
Արարողության տեսանյութը Facebook-ում հրապարակել է վրացի երգչուհի Թամար Իվերին։
Տեսանյութում Շարմանաշվիլին և Պոնտի կրտսերը վրացական հագուստով քայլում են խորանով: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ աստղի որդին ուղղափառություն է ընդունել՝ հանուն իր սիրելիի:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սամտավրո վանքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վայրը 40 րոպեով փակ է եղել տոնակատարության համար, որին, սակայն, փեսայի 90-ամյա մայրը չի մասնակցել:
Վրացական Ambebi հրատարակությանը տված հարցազրույցում Շարմանաշվիլին ասել է, որ դերասանուհին կմասնակցի Ժնևում կայանալիք երկրորդ հարսանիքին, որը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին:
Բաց մի թողեք
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան
Ինչու փլուզվեց «32 ատամը». Լուսանկար
Հուլիսի 29-ի աստղագուշակ․ Փորձառու մարդկանց խորհուրդները օգտակար կլինեն