29/07/2025

Անգամ ադրբեջանցի փաստեր ստուգողներն են գրում՝ Հայաստանից Բաքվի տարածքային պահանջները լեգիտիմ չեն

FIP. – Օրերս ադրբեջանցի Արզուխան Ալիզադե անունով մի պատգամավոր պնդել է, թե իբր Ադրբեջանի հողային պահանջները Հայաստանից լեգիտիմ են՝ ունեն իրավական հիմք, մասնավորապես նշելով, թե «միջազգային իրավունքով Ադրբեջանին են պատկանում» հայկական Սևանը, Սյունիքն ու Վայոց ձորը (վերջինս դրանք կոչել է մտացածին ադրբեջանական ինչ-որ տեղանուններով)։
🔍 Ադրբեջանական փաստեր ստուգող Fakt Yoxla հարթակը, որը Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ է, ստուգել է այս պնդումը՝ նշելով, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ վերոհիշյալ բնակավայրերը ներառյալ՝ 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն և պարտավորվել է չփոխել առկա պետական սահմանները։
May be an image of 1 person, map and text
🗺️ Ադրբեջանցի փաստեր ստուգողները ընդգծել են, նաև, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական ճանաչված փաստաթղթերից 1921 թվականին Կարսի պայմանագրով ևս այդ տարածքները Հայաստանին են պատկանում։ Ավելին՝ 2021 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրում կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են Կարսի պայմանագրին։
❌ Այսպիսով, փաստեր ստուգողները եզրակացրել են, որ Սևանի, Սյունիքի ու Վայոց ձորի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներն իրավական հիմք չունեն։
May be an image of 1 person, newsroom and text that says 'Siyasat Arzuxan alizada: Azarbaycanın Göyça, Zangazur va Daralayaz bölgalarina hüquqi iddiası var U FAKT YOXLA YANLIŞ 21lyun,2025 21 İyun, 2025 339 Maqalani paylaş f'