Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստի ժամանակ։
Տեղեկությունը հրապարակաված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այս որոշումն ընդունվել է դռնբաց դատական նիստին` դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի բավարարվել է։
«Հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին»,– մասնավորապես ասված է որոշման մեջ:
«Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 20.000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Որոշման մեջ նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ հուլիսի 31–ի նիստի ժամանակ կքննի ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
Բաց մի թողեք
Հուլիսի 28-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Հուլիսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրե՞ն