Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Էջմիածինը կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ.
Շաբաթներ շարունակ իշխանական քարոզչությունն ազդարարում է Վաղարշապատում «մեծ հոգևոր հավաք» և հնարավոր «երթ դեպի Վեհարան»։
Հանրային դիսկուրսում տարածվեց համոզումը, թե Վարդավառի մարդաշատ օրը կառավարությունը կնախընտրի ուժով պարպել լարվածությունը և թուլացնել Եկեղեցու հեղինակությունը։
Ես ի սկզբանե այս վարկածը համարել եմ վիճահարույց:
Վեհարանը, հատկապես Վարդավառի խորհրդանշական օրը, վայելում է լայն համակրանք․ ցանկացած ուժային միջամտություն կարող էր իշխանությունը կանգնեցնել զանգվածային անհնազանդության առաջ։
Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար:
Մի կողմից, Փաշինյանը՝ Եկեղեցու հետ կապված իր սկանդալային, հակասահմանադրական հայտարարությունների բերումով, իրեն դրել է փակուղու մեջ, մյուս կողմից՝ նա «մեծ հոգևոր հավաքի» կոնկրետ ժամկետներ չի նշել՝ իր համար թողնելով մանևրելու հնարավորություն:
Ես գրեթե վստահ եմ, որ այս ուղղությամբ Փաշինյանի մոտ ակտիվություն կնկատվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, երբ Վաղարշապատում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
Ընտրություններ ժամանակ, որպես կանոն, ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացիան ավելի արդյունավետ է լինում:
Մյուս կողմից, երկու գործընթացների մեկտեղումը և դրանց հնարավոր ձախողումը Էջմիածինը կարող են դարձնել Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ»:
Բաց մի թողեք
Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է. Զուրաբյան
Ինչու են քաղաքական խուժաններն այդքան նեղվել երեկվա գրառումիցս․ Ֆարմանյան