Դերասանուհի Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է վրացի Մարիամ Շարմանաշվիլիի հետ, ով իրենից 20 տարով փոքր է:
Արարողության տեսանյութը Facebook-ում հրապարակել է վրացի երգչուհի Թամար Իվերին։
Տեսանյութում Շարմանաշվիլին և Պոնտի կրտսերը վրացական հագուստով քայլում են խորանով: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ աստղի որդին ուղղափառություն է ընդունել՝ հանուն իր սիրելիի:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սամտավրո վանքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վայրը 40 րոպեով փակ է եղել տոնակատարության համար, որին, սակայն, փեսայի 90-ամյա մայրը չի մասնակցել:
Վրացական Ambebi հրատարակությանը տված հարցազրույցում Շարմանաշվիլին ասել է, որ դերասանուհին կմասնակցի Ժնևում կայանալիք երկրորդ հարսանիքին, որը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին:







Բաց մի թողեք
Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Վաղարշապատում մենք գնում ենք ու պատրաստ ենք հաղթանակի․ Արկադի Փայտյան