FIP. – Օրերս ադրբեջանցի Արզուխան Ալիզադե անունով մի պատգամավոր պնդել է, թե իբր Ադրբեջանի հողային պահանջները Հայաստանից լեգիտիմ են՝ ունեն իրավական հիմք, մասնավորապես նշելով, թե «միջազգային իրավունքով Ադրբեջանին են պատկանում» հայկական Սևանը, Սյունիքն ու Վայոց ձորը (վերջինս դրանք կոչել է մտացածին ադրբեջանական ինչ-որ տեղանուններով)։
Ադրբեջանական փաստեր ստուգող Fakt Yoxla հարթակը, որը Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ է, ստուգել է այս պնդումը՝ նշելով, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ վերոհիշյալ բնակավայրերը ներառյալ՝ 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն և պարտավորվել է չփոխել առկա պետական սահմանները։
Ադրբեջանցի փաստեր ստուգողները ընդգծել են, նաև, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական ճանաչված փաստաթղթերից 1921 թվականին Կարսի պայմանագրով ևս այդ տարածքները Հայաստանին են պատկանում։ Ավելին՝ 2021 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրում կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են Կարսի պայմանագրին։
Այսպիսով, փաստեր ստուգողները եզրակացրել են, որ Սևանի, Սյունիքի ու Վայոց ձորի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներն իրավական հիմք չունեն։
Բաց մի թողեք
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Ապօրինությունների հետ չենք համակերպվելու․ Լևոն Քոչարյան
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է. Լուսանկար