Ինչու են քաղաքական խուժաններն այդքան նեղվել երեկվա գրառումիցս․
Ասել էի մի պարզ բան. Նիկո՛լ, դու ու Աննան խաբել եք հայ ժողովրդին: «Ժողովու՜րդ ջան, ես ձեզնից մեկն եմ» գոռալով եկել եք իշխանության ու աղքատացած ժողովրդի հաշվին դարձել Հայաստանի ամենաանկուշտ ու ամենալպիրշ օլիգարխները:
Ապացույցը ձեր օլիգարխացած կենցաղը, էլիտար հագուկապը, լպիրշ բառապաշարն ու թագավորական վայելքներն է՝ զրահապատ մեքենաներ, ինքնաթիռ ու ուղղաթիռ, հերմեսներ ու գուչչիներ, ռոլսռոյսներ, ֆիլիպպատեկներ ու շանելներ, աֆրիկյան սաֆարի, ձի, սև իկրա և այլն:
Նիկոլը ճիշտ է հասկանում. հայ ժողովուրդը, եթե Ռոբերտ Քոչարյանի այլընտրանք լինելու ֆոնին իրեն ներել է ազգային-պետական շահերի անբարո վաճառքն ու պետության սողացող կազմաքանդումը, կյանքում չի ներելու իրենց հաշվին միլիարդատեր օլիգարխներ դառնալն ու նույն ժողովրդին արդեն վերևից նայելն ու վիրավորելը:
Աննա՛, դու ո՞վ դարձար, որ որևէ մեկին ասես՝ «հեռավոր գեղից» ու «գեղցու ակցենտով» խոսող: Երեկ քեզ հենց դա էի հիշեցրել: #himaovehishum, թե ով եք դուք եղել մինչև «հեղափոխությունը»: Դուք արդեն մոռացել եք, բայց ժողովուրդը լավ հիշում է:
Դուք կորցրել եք իրականության զգացումը. սթափվե՜ք գժուկներ, ձեզ սառը ցնցուղ է սպասվում:
Հ.Գ. 1 – Հղի կնոջը վրաերթի ենթարկածն ու անբարոյի նման դեպքի վայրից թռածը նեղվել է , որ իր հղի կնոջ նկարն եմ իրենց հիշեցրել:
Հ.Գ. 2 – Հայկական տրագիկոմեդիա. հեղափոխություն առանց հեղափոխականների ու հեղափոխականներ առանց հեղափոխության:
Սամվել Ֆարմանյան
Բաց մի թողեք
Հանելուկի ժանրում. այն ո՞վ է, որ թիրախավորում է անձը, դրանով ավերում համակարգը
Վարդան Ղուկասյանը վարչապետ կդառնա, եթե տեսնի, որ չկա այն մարդը ․․․
Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան