28/07/2025

Հանրային վայրերում այսքան մարդ եղել էր մեկ էլ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում, հայտնում են Կառավարությունից.
Հանրային վայրերում այսքան մարդ եղել էր մեկ էլ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ։
Այդ մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
«Կեցցե՛ կյանքը, կեցցե՛ Վարդավառը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ռուսերենով գրառում է արել՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունը:

«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!»,- գրել է վարչապետը:

Նշենք՝ հուլիսի 27-ին Գյումրու երգող շատրվաններում միացված է եղել «Доля Воровская երգը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։

«Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է վարչապետը: