Ավստրիայի ԱԳ նախարար Բեաթե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրաժարվել չեզոքությունից եւ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի պատճառով։
Այս մասին նա ասել է Die Welt-ի հետ զրույցում։
Ավստրիական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ չեզոք կարգավիճակը չի պաշտպանում Ավստրիան։
«Գլոբալ անվտանգային իրավիճակի հարցում անորոշության խտացման պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, Ավստրիային կարող են պաշտպանել մեր պաշտպանական հնարավորություններում արված ներդրումները, ինչպես նաեւ գործընկերային հարաբերությունները»,- ասել է նա։
Միաժամանակ, Մայնլ-Ռայզինգերը արձանագրել է, որ ներկայումս Ավստրիայի պառլամենտի մեծամասնությունը կողմ չէ այն բանին, որ Ավստրիան հրաժարվի իր չեզոք կարգավիճակից։


Բաց մի թողեք
Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին
Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է Wildberries-ի յոթ աշխատակից. Լուսանկար