Երեկ՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 40-ամյա Գրիգոր Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Սասուն Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Նիկողոսյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն, ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ՌԴ քաղաքացի 16-ամյա պատանի է մահացել
Հորդանանի և ԱՄԷ-ի կողմից օդից մարդասիրական օգնություն է նետվել Գազայի հատված. Լուսանկար