Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»:
Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչները հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո:
Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին:
Լևոն Զուրաբյան

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան